|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չարենցավանում սպանության մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է։
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։
Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։