կարևոր
3649 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-12 15:39
Հասարակություն

Մահացել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը

Մահացել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը

Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվում է, որ նա հիվանդանոցում է եղել հոկտեմբերի 3-ից Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից հետո։

Ըստ ԶԼՄ-ների՝ նա այդ օրը ընկել էր սեփական ավտոմեքենայի տակ՝ ճանապարհին հայտնված ոզնուն հեռացնելու պատճառով։

«Ցանկանալով ոզնուն հեռացնել ճանապարհից, որպեսզի կենդանուն վրաերթի չենթարկեն, նա կանգնեցրել է իր վարած մեքենան ու իջել մեքենայից: Եպիսկոպոսյանը մոռացել է փոխանցման տուփը փոխադրել կայանման վրա, և մեքենան առաջ է ընթացել: Եպիսկոպոսյանը փորձել է բացել դուռը, որպեսզի կարողանա կանգնեցնել թափ հավաքող մեքենան: Մեքենայի թափից, սակայն, դուռը հարվածել, գետնին է գցել նրան, և վերջինս ընկել է սեփական մեքենայի տակ»,– գրված է կայքում։

Վրաերթի հետևանքով Եպիսկոպոսյանը գանգուղեղի կոտրվածք էր ստացել, նրա վիճակը ծանր էր: