կարևոր
1174 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-12 12:43
Հասարակություն

Մերձավանցիները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից

Մերձավանցիները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից

Մերձավանի բնակիչները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից։

«Էդ վիրուսը քոքից պիտի կտրվի, ես էլ ջահել տղա ունեմ, ուզում ենք հանգիստ ապրենք, քանի այդ ընտանիքն այստեղ է, մենք չենք կարող հանգիստ ապրել»,– լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Մերձավանցիների խոսքով, միայն ոստիկանության ներկայությունը բավարար չէ, պետք է ՔՊ–ականի ընտանիքը հեռանա։

«Ոստիկաններն ուշացել են, պետք է ի սկզբանե ճիշտ քայլեր անեին, նրանց թիմակիցների ոտքերին օղակներ թող հագցնեին, որ չգնային երկրից, թե չէ հիմա եկել են, որ ի՞նչ»,– նշել է մերձավանցին:

Նշենք՝ Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աջակիցներն այսօր՝ հոկտեմբերի 12–ին, բողոքի ակցիա են իրականացնում Մերձավանում։

Հավաքված քաղաքացիներն իրավապահներից պահանջում են արդար քննություն իրականացնել եւ պարզել հանցագործության բոլոր մասնակիցներին։