|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հանդես է եկել միասնական համաեվրոպական միություն ստեղծելու առաջարկով, որը կցուցաբերի փոխօգնություն ճգնաժամային իրավիճակների ժամանակ, ինչպիսին է կորոնավիրուսային վարակը. այս մասին գրում է Gazeta-ն՝ Rheinische Post թերթին հղումով։
Նա նշել է միասնական կառույցներ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնցով կկարողանային օգտվել բժիշկները։ Այդ կառույցները, ըստ նախարարի, թույլ կտան ցուցաբերել արդյունավետ ու արագ օգնություն ռեսուրսները մոբիլիզացնելու հաշվին։
«Նոր միությունը կարող է լինել ինքնատիպ ՆԱՏՕ առողջապահության ոլորտում»,- հստակեցրելլ է Շպանն ու միևնույն ժամանակ հետաքրքրվածություն է հայտնել Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման եվրոպական կենտրոնի գործունեությունն ընդլայնելու հարցում այն վարակաբանության համաեվրոպական ուրույն ինստիտուտի վերածելու համար։