Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի բնակչության 58 տոկոսը կողմ է արտահայտվել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի կազմից հնարավոր հեռացմանը, իսկ 18 տոկոսը՝ դեմ: Հարցումը կատարել է YouGov ինստիտուտը՝ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիս ներխուժման ֆոնին. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հարցման մասնակիցների 61 տոկոսը կողմ է արտահայտվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, իսկ 69 տոկոսը դեմ է դեպի Թուրքիա ապրանքների արտահանմանը:
Deutsche Presse գործակալությունը, որի պատվերով անցկացվել է հարցումը, նշում է, որ ՆԱՏՕ-ի՝ 1949 թ. համաձայնագիրը չի կանոնակարգում անդամ պետությունների՝ կազմակերպությունից հեռացման գործընթացը: Այդ առումով Թուրքիայի նկատմամբ նման միջոցներ կիրառելը ավելի պրոբլեմատիկ կլինի: Գերմանիայում դեռևս միայն Ձախերի կուսակցությունն է նման առաջարկով հանդես եկել: Իսկ երկրի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը Թուրքիային անվանել է ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից: