Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
Թուրքիայում վերսկսվել է ներքին օդահաղորդակցությունը. այս մասին հայտարարել է երկրի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն:
Ներքին օդահաղորդակցությունը Թուրքիայում դադարեցվել էր ապրիլի 3-ին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազային ավիահաղորդակցության դադարեցումից հետո, որի մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր մարտի 27-ին:
«Այսօր մենք վերսկսում ենք ներքին օդային հաղորդակցությունը: Օդանավակայաններում և ինքնաթիռներում ավելացել են անվտանգության և սոցիալական հեռավորության ուղղությամբ միջոցառումները, որոնք թույլ կտան կանխել կորոնավիրուսը և նվազագույնի հասցնել ռիսկը ուղևորների և անձնակազմի առողջության համար», - ասել է Քարաիսմայիլօղլուն:
Նրա խոսքով՝ ներքին թռիչքներից առաջին թռիչքները կկատարվեն Ստամբուլից Անկարա, Իզմիր, Անթալիա և Տրապիզոն: Նա հավելել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում այլ երկրների հետ՝ միջազգային թռիչքները վերսկսելու համար: