Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.
«Ցավում է սիրտս․
Ցավում է, որովհետև մանրանում ենք։
Արդեն տարիներ են, որ այս տիրույթում եմ։ Բազմաթիվ անգամ՝ առաջին հանրապեետության հայրերի ու Արցախյան Ազատամարտի ՀՅԴ անդամների՝ հերոս նահատակների լուսանկարներ եմ տեսնում ու կիսվում։ Նրանց շիրիմներին ու հուշարձաններին պսակադրության կամ հուշ երեկոներին՝ մասնակցության լուսանկարներ։ Մայիս 28-ին կամ Սարդարապատի հաղթանակին նվիրված լուսանկարներ։ Ամեն անգամ այդ լուսանկարները տակնուվարա են անում հոգիս։ Ամեն անգամ ես ինձ հարց եմ տալիս՝ Ինչու՞ է այսպես։
Ինչու՞ է այնպես, որ այս լուսանկարները լոկ դաշնակցականներն են տեղադրում իրենց էջերին։ Ի՞նչ է, Արամ մանուկյանը լոկ դաշնակցականների՞ հերոսն է։ Մի քանի հազար քառաուսի կմ տարածքի վրա պետականություն կերտած այս սուրբ նահատակներն ու ճակատամարտները հաղթած հերոսները լոկ դաշնակցակա՞ն հերոսներ են։
Մի՞թե առանց նրանց կլինեին այսօրվա երկու հանրապետություններն ու իշխանավորները՝ իրենց ծառայողական մեքենաներով, շքախմբերով ու պետական ամառանոցներով։ Մի՞թե նահատակ հերոսների չապրած օրերը Ձեզ բաժին չընկան։ Մարդն այսքան անարդար կլինի՞։
Մեր ժողովուրդը այսքան երախտամո՞ռ է, այսքան ապապետակա՞ն է։ Մեր կառավարությունը պետական մտածելակերպ ունի՞, թե՞ ոչ։
Արամ Մանուկյանի հուշարձանը մի կերպ կանգնեցրին քաղաքի սրտում։ Արամի, այն Արամի, որ Երկիր կերտեց ու մեռավ բծավոր տիֆից։ Ինչու՞ այդ հուշարձանին ծաղիկներ չեն դնում մեր պետական գործիչները, Բարգավաճ ու Լուսավոր Հայաստանները, մյուսները։ Հա, սպասում են, որ մի օր ՀՅԴ-ն գա իշխանության, որպեսզի քծնանքով տոգորված՝ ամեն օր դնեն։ Բայց ՀՅԴ-ն իշխանության գալու բարդույթ եթե չունի, հիշողությու՞ն էլ չենք ունենալու։ Մի՞թե այսպես են պետություն կառուցում։ Մի՞թե դաշնակցական երդում պիտի տաս, որ հիշողությունդ աշխատի, Հայ մարդ։
Չեղավ։ Իսկապես չեղավ։ Մանրախնդրությունն ու նախանձը դարձել են մեր նկարագրի մասը։ Ամոթ է։
Բոլորը մերն են՝ բոլոր հերոսները՝ Դաշնակցականը, ՀՀՇ-ականը, Հնչակը, անկուսակցականը։ Բոլորը։
Ամոթ է»։