Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիմադրության շարժումը տեսնելով, միջազգային հանրությունը հասկանում է, որ Փաշինյանը չունի ժողովրդի մանդատը՝ Հայաստանն ու Արցախը զոհաբերելու: Գործընկեր երկրներից ազդակներ կան, որ պատրաստ են պաշտպանել Հայաստանն ու Արցախը, եթե ՀՀ-ում ազգային շահը պաշտպանող իշխանություն լինի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Երբ փողոցում ժողովրդի թիվը անցնի 50-60 հազարը, դա նվազագույնն է անցնցում իշխանափոխության համար, որևէ իշխանություն չի կարող հատուկ միջոցներ կիրառել։
Իշխանափոխությունից հետո ով էլ գա իշխանության չի ունենալու Փաշինյանի անսահմանափակ իշխանությունը, սահմանափակված կլինի հատուկ օրենքներով։ Ժամանակավոր կառավարությունը պիտի աշխատի հատուկ ընդունված օրենքներով, այլ ոչ սեփական ցանկությամբ»,- նշել է Մինասյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․