|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իրանի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին պետ և զինվորական Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը. հայտնում է IRIB հեռուստաընկերությունը։
Փետրվարին ընտրված նոր խորհրդարանը օրերս սկսել է իր աշխատանքը, որի ժամանակ ձայների մեծամասնությամբ Ղալիբաֆը նոր խոսնակ է ընտրվել։ Նա փոխարինել է Ալի Լարիջանիին, ով խորհրդարանը ղեկավարում էր 2008 թվականից։
Նոր խոսնակը մի քանի անգամ եղել է նախագահի թեկնածու. 2005 թվականին պարտվել էր Մահմուդ Ահմադինեժադին, 2013-ին ներկայիս նախագահ Հասան Ռոհանինն, իսկ 2017 թ. իր թեկնածությունը հանել էր հօգուտ Ռոհանիի հակառակորդ Իբրահիմ Ռաիսիի։