կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-27 19:33
Առանց Կատեգորիա

Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբի անձանց կոչ է անում քիչ շփվել մարդկանց հետ

Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբի անձանց կոչ է անում քիչ շփվել մարդկանց հետ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ է անում հնարավորինս քիչ շփվել մարդկանց հետ: Այս մասին Թորոսյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին:

«Ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ եմ անում հնարավորինս քիչ դուրս գալ փողոց, քիչ շփվել մարդկանց հետ: Նրանց ընտանիքի անդամներին կհորդորեմ հետևել տարեցների առողջության անվտանգությանը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ հավելյալ ջանքեր է պետք գործադրել հատկապես տարեցներին կորոնավիրուսից զերծ պահելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  53 678 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 98: