կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-27 12:16
Աշխարհ

Բայդենը Թրամփին հիմար է անվանել` իր դիմակով նկարը ծաղրելու համար

Բայդենը Թրամփին հիմար է անվանել` իր դիմակով նկարը ծաղրելու համար

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին հիմար է անվանել, ով, ըստ նրա, ցուցադրում է «կեղծ տղամարդություն»՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հեռուստաընկերության լրագրողը նշել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ում մայիսի 25-ին նշվող «Հիշատակման օրը» Թրամփը եղել է առանց դիմակ, իսկ Բայդենը դիմակով և ակնոցով։ Լրագրողը հավելել է, որ դրանից հետո Թրամփը վերաթվիթել էր Բայդենի այդ նկարը, որով Թրամփը փորձում էր նվաստացնել իր քաղաքական հակառակորդին՝ ցույց տալով, որ դիմակ կրելը թուլության նշան է։

«Նա հիմար է, լիակատար հիմար։ Նախագահները պետք է ղեկավարեն, ոչ թե զբաղվեն հիմարությամբ և ցույց տան կեղծ տղամարդություն։ Դրանք մարդկանց կյանք են արժենում»,- նշել է Բայդենը։