|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին «հիմար» և «շան որդի» է անվանել. հայտնում է
РИА Новости-ն: Ընդ որում`դա արվում է ASEAN-ի գագաթաժողովի նախաշեմին, որն անցկացվելու է Մանիլայում, և որին մասնակցելու է նաև Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը:
«Այդ թմբլիկ` բարի թվացող դեմքը: Այդ շան որդին: Եթե նա սխալ գործի, Հեռավոր Արևելքը կդառնա մի չոր տարածք: Դա անհրաժեշտ է կանգնեցնել` այդ միջուկային պատերազմը»,- հայտարարել է Դուտերտեն երկրի հարկային մարմինների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Կիմ Չեն Ընին «հիմար» անվանելով` Ֆիլիպինների նախագահը նշել է, որ ԿԺԴՀ առաջնորդը «վտանգավոր խաղալիքներով է խաղում», և հակամարտությունը կարող է սպառել տարածաշրջանի հողն ու այլ ռեսուրսներ: