|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 25-ի դրությամբ բարձրացման նոր նիշ է գրանցել:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա մայիսի 25-ի նիշից:
Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիս 25-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել 103 միլիոն 452 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով լճից առայժմ ջուր բաց չի թողնվել: Սեւան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: