| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սևանա լճի մակարդակը օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.44մ (20.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 16սմ-ով:
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.021մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 181.317մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 85.999մլն. մ³: