կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 16:09
Հասարակություն

Աստղաձորում փողոցներ կասֆալտապատվեն

Աստղաձորում փողոցներ կասֆալտապատվեն

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոց. այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից։

Նշվում է՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն 93 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 855 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 39 միլիոն 237 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը: