Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ատելության խոսքը կարգավորելն առավել դժվար է ոչ թե քրեական բնույթի ատելության խոսքը կարգավորելիս, այլ այն խոսքը, որը պարզ չէ՝ ատելության խո՞սք է, խտրականության խո՞սք, թե՞ մանիպուլյատիվ խոսք` ըստ Yerkir.am-ի ասաց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրական ուղիները ՀՀ-ում» թեմայով տեսաքննարկման ժամանակ։
«Դրանց կարգավորումը քրեաիրավական մեխանիզմով չպետք է արվի: Երբ կունենանք հակախտրականության մասին օրենքը, արդեն մենք կարող են հաջողությամբ պայքարել անհանդուրժողականության կամ խտրական խոսքի դեմ: Բոլոր օրենքներում, որոնք կարգավորում են հրապարակային խոսքի հարցը, հակախտրականության բանաձև պետք է դրվի»,-ասաց նա:
Արա Ղազարյանը վստահեցրեց, որ քրեաիրավական տիրույթը օրենսդրական ճիշտ ճանապարհի վրա է, նոր նախագիծը լավ գործիքներ է տալիս, իսկ քաղաքացիաիրավական տիրույթում հակախտրականության մասին ընդհանուր օրենք պետք է ընդունվի, և առանձին օրենքներում տեղադրվեն այդ բանաձևերը:
Ատելության խոսքը Հայաստանում նոր երևույթ չէ: Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում այդ խոսքի տարածումն էլ ավելի է շատանում և վտանգավոր դառնում՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Նա փաստեց՝ ատելության խոսքը կարող է հանգեցնել ատելության հիմքով հանցագործությունների, այս պատճառով էլ ստեղծել են աշխատանքային խումբ, որը զբաղվում է ատելության խոսքի կանխարգելման հարցերին առնչվող քննարկումներով: Խմբում պատգամավորներ, քաղհասարակության, պետական և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:
«Քննարկում ենք հարցեր՝ արդյոք օրենսդրական բացը միայն քրեական օրենսգրքո՞ւմ է, թե՞ նաև քաղաքացիաիրավական հարաբերություններում ևս պետք է փոփոխություններ լինեն, ուսումնասիրում ենք միջազգային փորձն ու փորձում գտնել լավագույն տարբերակը: Մինչև տարեվերջ ինչ-որ բանաձև կունենանք, որը հնարավորություն կտա արդյունավետ մեխանիզմներ գտնել ատելության խոսքի դեմ պայքարում»,-ասաց Սարգիս Խանդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․