|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել ինչքան հնարավոր է շուտ վերականգնել հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է վրացական կառավարության մամուլի ծառայությունը. հայտնում է apsny.ge կայքը։
Գախարիան կարևորել է հասարակության համար հասարակական տրանսպորտի աշխատանքի կարևորությունը և վարակման վտանգները, որին կենթարկվեն ուղևորները։
Երկրի վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է կարճ ժամկետներում ապահովել քաղաքային ուղևորափոխադրումները։
Նշենք, որ մարտի վերջից երկրում չի գործում հասարակական տրանսպորտ։ Այդ արգելքը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը, սակայն կառավարության հրամանի մեջ նշված է, որ արգելքները կարող են ավելի շուտ հանվել։