Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան աջակցել է և կշարունակի սատարել Ադրբեջանի արդար դիրքորոշմանը հայկական օկուպացիայից տարածքների ազատագրման հարցում. ըստ Anadolu-ի՝ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Տրիպոլի կատարած այցի ժամանակ:
Թուրք նախարարը հիշեցրել է, թե Ադրբեջանն իբր կարողացել է հասնել «հողերի ապաօկուպացմանը և կայունություն ապահովելուն»:
Անդրադառնալով 1915 թ. Հայոց ցեղասպանությանը՝ Աքարը նշել է, որ նմանատիպ հայտարարությունները հարձակում են Թուրքիայի դեմ և «սխալ և տգիտության դրսևորում»:
«Թուրքերն ու հայերը դարեր շարունակ ապրել են կողք կողքի: 1915-ի իրադարձությունների աղավաղումը պարզապես սխալ չէր, այլ՝ հարված տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փորձերին: Այս հարցով պետք է զբաղվեն պատմաբանները»,- թուրքական կեղծ քարոզչամեքենայի պնդումներն է մեջբերել Աքարը:
«Պատմական իրողությունների աղավաղումն անընդունելի է: Սա վերաբերում է նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին: Նրանք առաջին հերթին պետք է վերլուծեն Ամերիկյան ազգային արխիվի տվյալները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է թուրք նախարարը: