Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանությունների հանդեպ միշտ կա մեղավորության կանխավարկած, և դա բնական է։ Պատճառն այն է, որ քաղաքացիները կամավորապես սահմանափակում են իրենց անձնական ազատությունը, այդ ազատության մի հատվածը պատգամում են իշխանություններին՝ որպեսզի նրանք իրենց աշխատանքով ապահովեն քաղաքացիների մյուս ազատությունների պաշտպանությունը։
Այս պատճառով քաղաքացիները մշտապես իրավունք ունեն իշխանություններից պահանջեն, որ նրանք անընդհատ ապացուցեն, որ մեղքեր չեն գործում, չեն չարաշահում քաղաքացիների կողմից իրենց տրված ազատությունները։ Իրավիճակը առավել նուրբ է այն պատճառով, որ բացի սեփական ազատությունների մի մասից, քաղաքացիները իշխանավորներին են տալիս նաև իրենց փողերը, և քանի որ այս միջոցը ավելի չափելի է, քաղաքացիները իրավունք ունեն մշտապես պահանջելու, որ իշխանությունները ապացուցեն, որ այդ փողերը չեն մսխել։
Այս տեսանկյունից անարդար է, երբ վարչապետը հանդիմանում է քաղաքացիներին, թե` հո սաղ կյանքս չեմ ապացուցելու․ ոչ պարտավոր ես ապացուցել, քանի որ շատ բարձր պետական պաշտոնյա ես, վերցրել մեր ազատությունները և փողերը, ուրեմն, պարտավոր ես միշտ ապացուցել։ Մեկ անգամ 70% հավաքելը իրավունք չի տալիս անընդհատ չարաշահել քաղաքացիների ազատությունները և փողերը, և դեռ հանդիմանել քաղաքացիներին ու նրանց մեղադրել փչացածության մեջ։
Ի դեպ՝ նաև իրավունք չի տալիս թաքցնելու կորոնավիրուսի համաճարակի վրա ծախսվող փողերը։
Ի դեպ՝ նաև իրավունք չի տալիս ասելու, թե՝ ոնց ուզում ենք, էդպես էլ բանակցում ենք»։