|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դարձյալ հիշել է ընդդիմադիր կուսակցություններին:
Ըստ Sozcu-ի՝ անդրադառնալով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պնդումներին, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր է կեղծել հուլիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ինչի համար 3500 հոգանոց թիմ է ստեղծել, Դավութօղլուն ասել է, որ այդ պնդումն ապացուցվելու դեպքում ինքը հրաժարական կտա:
«Սա այնքան ստոր զրպարտություն է: Ո՞ւր է ապացույց: Արդեն ոմանք սկսել են ընտրությունների կապակցությամբ մանիպուլյացիա անել: Թող ապացուցեն, և ես հրաժարական կտամ: Ով լինի դրա պատասախանատուն, ես նրան աշխատանքից կազատեմ: Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք այս ընտրություններում, ինչո՞ւ նման քայլի դիմենք»,- ասել է նա: