կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 16:52
Աշխարհ

Ի՞նչ իրավիճակում է ԵՄ-ն՝ կորոնավիրուսի ֆոնին

Ի՞նչ իրավիճակում է ԵՄ-ն՝ կորոնավիրուսի ֆոնին

Ֆրանսիայում մեկուսացման միջոցառումների մեղմացումից հետո գրանցվել է վարակի բռնկման ավելի քան երկու տասնյակ նոր օջախ. այս մասին գրում է «Euronews»-ը, նշելով, որ դրանցից երեքը գրանցվել է մսամթերքի արտադրության գործարանում. յուրաքանաչյուր գործարանում վարակակիրներ են եղել մի քանի տասնյակ աշխատողներ. հայտնում է Yerkir.am-ը։

Ինչ վերաբերում է Իսպանիային, ապա այստեղ կայուն կերպով նվազում է վարակի հետևանքով մահերի թիվը, հասարակությունը և իշխանությունները  գիտակցում են, որ դա հնարավոր եղավ բժիշկների անմնացորդ ջանքերի շնորհիվ, որոնց ուղղված շնորհակալությունները չեն դադարում: Վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ մտադիր է այս շաբաթ կրկին դիմել խորհրդարանին վերջին անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու համար:

Իսկ Իտալիայում սկսել են աշխատել խանութները, ռեստորանները, ինչպես նաև վարսավիրանոցները: Հռոմը հայտնում է մեկուսացման միջոցառումները մեղմելու նոր փուլի մեկնարկի մասին: