Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Սա նշանակում է աշխարհաքաղաքական ճողվածք: Սա նշանակում գնալ Բրյուսել, ասել մեկ բան, Մոսկվայում՝ մեկ այլ բան, Վաշինգտոնում մի ուրիշ բան, ու երկիրը սարքել աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության ու հակասությունների մանրադրամ: Գիշերը «Հայկական ժամանակով» այլ բան գրեց, կեսօրին Թվիթերով այլ բան ասեց, երեկոյան վստահ եմ՝ մեկ այլ բան է ասելու, գնալու է փակ սենյակում էլ լրիվ ուրիշ բան ասի: Սա գավառական ժուլիկությամբ երկիրը դարձրել է աշխարհաքաղաքական կենտրոնների մանրադրամ։ Այս մասին «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է հաստատել դա Սոչիում՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին:
«Ամեն մեկն իր փայն է ուզում Հայաստանից այս իրավիճակում: Հայաստանը բանակցություններում պետք է հանդես գա հայկական օրակարգով, մի տարբերակ, որը հայկական պետականության գոյությանը չի վնասի: Նիկոլի առաջարկածը և իբր միջազգային աջակցությամբ ծրագիրը դա Արցախի հանձնումն է, որը բերելու է հայկական պետականության կորուստի: Նրանք, ովքեր ասում են՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք, հայ ժողովրդի դավաճաններ են։ Դուք հիշեք, թուրքը հասավ Ջերմուկ այն ժամանակ, երբ մենք տվեցինք Աղավնոն, Բերձորը, Սոսը և մյուս համայնքները»։
Նրա խոսքով՝ դավաճանության ու անգործության արդյունքում երկիրը կտոր-կտոր հանձնում են։
Պատգամավորը նշեց, որ բոյկոտելով Խորհրդարանի աշխատանքը, մասնակցում են խորհրդարանական դիվանագիտությանը և իրենց տեսակետները մշտապես բոլոր ամբիոններից հնչեցնում են, փորձում են հանդիպել Հայաստան ժամանած բոլոր պատվիրակությունների հետ։
«Մենք դեմ չենք խաղաղությանը, դեմ չենք բանակցություններին, այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց այդ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի հայրենազրկման գնով, Արցախը կորցնելու գնով: Թշնամու զորքերը պետք է դուրս շպրտվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից: Դու չես կարող խոսել խաղաղության մասին, երբ խրամատներում այս պահին կան հայ զինվորի դիմակներ, այդ թվում բուժքույրի դիակ, դու այդ պայմաններում գնում ես Ալիևի ու Էրդողանի հետ սիլիբիլի ես անում, խոսում խաղաղության մասին: Դրա համար էլ այսօր որևէ մեկը մեզ չի հարգում»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: