կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 16:25
Աշխարհ

Կորոնավիրուսի կրկնակի դրական արդյունքներով պացիենտները վարակիչ չեն. Հարավային Կորեայի ԱՆ

Կորոնավիրուսի կրկնակի դրական արդյունքներով պացիենտները վարակիչ չեն. Հարավային Կորեայի ԱՆ

Հարավային Կորեայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի թեստի կրկնակի դրական արդյունքներով պացիենտները շրջապատի համար սպառնալիք չեն ներկայացնում. այս մասին հաղորդում է Известия պարբերականը, հայտնում է Yerkir.am-ը։

Նշվում է՝ երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յոն Տհե Հոն հայտարարել է, որ չի արձանագրվել որևէ դեպք, որ մարդիկ վարակված լինեն նման պացիենտներից. «Մենք չենք հայտնաբերել փաստեր, որ նրանք կարող են վարակել շրջապատի մարդկանց», – ասել է Հարավային Կորեայի առողջապահության նախարարության ներկայացուցիչն ու հավելել՝ երկրում կրկնակի վարակման 447 դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ՝ այդ դեպքերն ի հայտ են եկել ախտորոշման մեթոդների թերությունների հետևանքով, երբ օրգանիզմում մահացած վիրուսի հետքերը կորոնավիրուսի թեստի դրական պատասխան են տվել: