Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիս 10-ին, Դաշնակցության երիտասարդականի և ուսանողականի ընկերները Արագածոտնի մարզի 145 ընտանիքների օգմություն են տրամադրել։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության եւ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները անցնող օրերին այցել են Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզեր եւ հարյուրավոր ընտանիքների օգնության փաթեթներ տրամադրել։
«Օգնիր հարենակցիդ» ծրագրով մինչ այժմ գոյացած միջոցներով օգնութուն տրամադրվել է շուրջ 900 ընտանիքի։
ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միությունը (ԳԵՄ) եւ ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միությունը միացել են Հայաստանի իրենց գաղափարակից ընկերների «Օգնիր հարենակցիդ» ծրագրին եւ Մայիս 8-ին հրապարակել են առցանց նվիրահավաքի տվյալներն ու մանրամասնությունները։
«Օգնիր հայրենակցիդ» ծրագրով օժանդակություն եւ օգնություն է տրամադրվում Հայաստանի մարզերում եւ սահմանամերձ գյուղերում կարիքավոր ընտանիքներին։ Այս գծով, իրենց ներդրումն են կատարում, նաեւ Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագույն Մարմինի հայրենադարձների խորհրդատուութեան գրասենեակը, Հայաստանի Հայ Օգնության Միությունն ու Հ․Մ․Ը․Մ․- Հ․Ա․Ս․Ք․-ը։