|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՌԴ Զինված ուժերը նախատեսում են ստանալ Ս-500 ԶՀՀ կայանների առաջին խմբաքանակը 2021 թվականին. այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն՝ «Национальная оборона» ամսագրին տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ պետական պայմանագրով նախատեսվում է Ս-500-ներ գնել 2021 թվականին՝ 2025 թ. մատակարարմամբ։
Կրիվորուչկոն նշել է, որ այժմ իրականացվում են նախնական փորձարկումները, «նյութական մասը գտնվում է հրաձգարանում»։
Վերջին մի քանի տարիներին Ս-500 ՀՕՊ համակարգերի մատակարարումը տարբեր պատճառներով հետաձգվում է։
«Պրոմեթևս» անունը ստացած համակարգերն ունակ են մինչև 600 կմ տարածության վրա թիրախ խոցել։ Ըստ զենքի մարտավարատեխնիկական բնութագրի՝ այն մի քանի անգամ գերազանցում է Ս-400-ներին։