|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ս-500 «Պրոմեթևս» զենիթահրթիռային համակարգը, որն աշխարհում նմանօրինակը չունի և կարողանում է ոչնչացնել գերձայնային զենքը մերձավոր տարածքում, 2021 թվականին բոլոր անհրաժեշտ փորձարկումներն ավարտելուց հետո պատրաստ կլինի սերիական արտադրության: Նոյեմբերի 27-ին «Կրասնայա զվեզդա» թերթում այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Յուդինը:
«Հարկ է նշել, որ նախատեսվում է 2021 թվականին ավարտել Ս-500 շարժական օդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվորուչկոն նախապես հայտարարել էր 2021 թվականին Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ս-500 առաջին զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու, իսկ 2025 թվականին՝ սերիական մատակարարումներ ստանալու հնարավորության մասին:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հուլիսին հրատարակությանը տված հարցազրույցում նշել էր, որ Ս-500 համալիրի բնութագրերը թույլ կտան դրանք դասակարգել որպես հակատիեզերական պաշտպանության առաջին սերնդի համակարգեր, և որ այն համարժեքը չունի աշխարհում: