Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ռուսական Almaz-Antey ռազմական ընկերությունն ավարտել է վերջին Ս-500 «Պրոմեթևս» զենիթահրթիռային համակարգի փորձարկումները, համալիրի առաքումը զորքերին նախատեսվում է սկսել 2021 թվականից: Արտասահմանյան հաճախորդները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական նոր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի նկատմամբ. հայտնում է Аnna-news-ը՝ վկայակոչելով «Ռոստեկ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովին:
«Ըստ էության՝ Almaz-Antey-ը վաղուց արդեն ավարտել է բոլոր փորձարկումները, այն նախատեսվում է 2021 թվականին»,- ասել է նա:
Ավելի վաղ օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային ուժերի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Բաբակովը խոսել էր նոր զենիթահրթիռային համակարգի առաջադրանքների մասին:
Նրա խոսքով՝ համալիրի հիմնական խնդիրը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ոչնչացումն է թռիչքային ուղու վերջում: Բացի այդ՝ Ս-500-ն ունակ է ոչնչացնել գերձայնային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր: