Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Թուրքիայից ռազմական ինքնաթիռոց Անգլիա ուղարկված բժշկական պարագաները չեն համապատասխանում անգլիական չափանիշներին. հայտնում է թուրքական Cumhuriyet-ը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Անգլիան Թուրքիայից գնել էր 84 տոննա բժշկական պարագաներ, որոնցից միայն բժշկական հանդերձանքները՝ PPE-ն 400.000 հատ էին։
Тhe Guardian պարբերականի համաձայն՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից պարագաները հետ են ուղարկվելու։
Թուրքիայում արտադրված պարագաները մարտ ամսից օգտագործվում են Թուրքիայում։
Նշենք, որ Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջին, իսկ աշխարհում երկրորդն է կորոնավիրուսից մահացածներ թվով։ Գրանցվել է վարակման 201101 դեպք՝ 30076 մահվան ելքով։