|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքական կայքերը լայնորեն արձագանքել են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշմանը:
Արտահայտելով իրենց զարմանքը՝ կայքերը ուշադրություն են արժանացրել փաստին, որ հանրաքվեին մասնակցողների 52 տոկոսը «այո» է ասել ԵՄ-ից դուրս գալուն:
«Անգլիան «ցտեսություն» ասաց ԵՄ-ին» վերնագրված հրապարակման մեջ թուրքական Taraf կայքը նշել է, որ հանրաքվեի արդյունքներն ապշեցնող են:
Բացի հանրաքվեի արդյունքներից, թուրքական կայքերը լայնորեն լուսաբանել են նաև Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հրաժարականի մասին լուրը, որը հետևեց հանրաքվեի արդյունքների հրապարակմանը:
Հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն` 16,7 մլն բրիտանացի քվեարկել է ԵՄ-ն լքելու օգտին` 52%-ը, մնալու օգտին քվեարկել է ընտրողների 48%-ը: