կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-04 17:12
Տարածաշրջան

Իրանական ազգայի արժույթը փոխարինվում է. ռիալի փոխարեն «թուման»

Իրանական ազգայի  արժույթը փոխարինվում է. ռիալի փոխարեն «թուման»

Իրանի Մեջլիսն (խորհրդարան) այսօր օրինագիծ ընդունեց ազգային արժույթի դենոմինացիայի և անվանափոխության վերաբերյալ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ISNA գործակալությունից:

Համաձայն օրինագծի՝ Իրանի Իսլամական հանրապետության ազգային արժույթը կկոչվի թուման, այլ ոչ ռիալ, ինչպես նախկինում էր: Փոխանակման ժամանակ մեկ թումանը կկազմի 10 հազար ռիալ. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ազգային արժույթը կփոխվի աստիճանաբար, թումանն ու ռիալը գործելու են զուգահեռ ՝ մինչև երեք տարի: Իրանի Կենտրոնական բանկը պարտավոր է ընթացք տալ անցումային ժամանակահատվածին ՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը 2016 թ. հավանություն էր տվել առաջարկված դրամական բարեփոխումների նախագծին։

Թումանը Պարսկաստանի արժույթն էր մինչև 1932 թվականը, երբ այն փոխարինվեց  ռիալով, բայց մինչ այժմ թումանը ոչ պաշտոնապես համարվում էր Իրանի Իսլամական հանրապետության դրամական միավորը, այսինքն ռիալ էր գրված թղթադրամների և խանութների գնապտիկաների վրա, սակայն բնակչությունը շարունակում էր օգտագործել թուման բառը։