Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարեսկզբին, երբ Սահմանադրական հանրաքվե նշանակվեց, լուրեր տարածվեցին, որ հանրապետության ամբողջ տարածքում հնարավոր չէ ապահովել տեսանկարահանումը, արդյո՞ք ճիշտ էին այս լուրերը՝ ըստ Yerkir.am-ի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
«Կազմավորված 2000 ընտրատեղամասից 1 500 տեղամասերում տեղադրվել են տեսախցիկներ հենց 2017 թ-ից, երբ դրանք առաջին անգամ տեղադևվեցին։ Այս տեսախցիկները վերահսկում են ընտրողների 93 տոկոսը։ Տեսախցիկները տեսանելիության ծածակույթ են ապահովել Երևանի բոլոր տեղամասերում, հեռավոր բնակավայրերից խոշորներում։ Իսկա այն բնակավայրերում, որտեղ ինտերնետ հասանելիության խնդիր կար, հնարավոր չի եղել տեղադրել»,-պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը։
Սահմանադրության փոփոխությունների հանարաքվեին ընդառաջ մոտ 1000 ընտրատեղամասերում տեսախցիկներն արդեն տեղադրվել էին, երբ համավարակի կարանտինը վրա հասավ։ Աշխատանքները դադարեցված են, բայց վերսկսվելուն պես մյուս տեղամասերում ևս կտեղադրվեն՝ վստահեցրեց Մուկուչյանը, և հանրաքվեն ևս տեսախցիկներով վերահսկվելու է։
Գևորգ Պետրոյանին հետաքրքրեց՝ եթե 2 000 ընտրատեղամասից միայն 1 500-ում են տեսախցիներ տեղադրվելու, արդյո՞ք հնարավոր չէ այլ կերպ վերահսկել այն տեղամասերը, որտեղ հնարավոր չէ տեսախցիկ տեղադրել։
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց․ «Տեսախցիկներ ունենալը հանրային վերահսկողության միակ գործիքը չէ․ «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցները վստահված անձինք են ունենում, որոնք կարող են տեսանկարահանել, լուսանկարել ամբողջ գործընթացը։ Բացի այդ ՀՀ ցանկացած կուսակցություն կարող է դիտորդական առաքելություն իրականացնել հկ-ների հետ զուգահեռ։ Մանավանդ որ տեսախցիկներ տեղադրված տեղամասերի ցանկը հրապարակվելու է և գործընթացի մասնակիցները կարող են այն տեղամասերում, որտեղ տեսախցիկներ չկան, ալտերնատիվ վերահսկողություն իրականացնել»։
Մանրամասն՝ տեսանյութում․