կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-11 12:43
Հասարակություն

Տեղադրվելու են նոր արագաչափ սարքեր

Տեղադրվելու են նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես` 2013 թվականի հունվարի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի, Բագրևանդի և Նորագավիթի 1-ին փողոցներում ու Արտաշատի և Նուբարաշենի խճուղիներում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Տեղեկացնում ենք նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ. է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: