Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 588 590 մարդ, իսկ ընտրությանը մասնակցել է 1 577 323 ընտրող: Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես են հաշվարկել և ստացել այդ թիվը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ թիվն ուռճացված չէ: Նա նշեց, որ ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր ՀՀ քաղաքացի են, լրացել է նրանց 18 տարին և ունեն հաշվառում ՀՀ-ում:
«Եթե անձը հաշվառված է ՀՀ-ում, նրա վերաբերյալ տվյալները պետք է լինեն ցուցակում` անկախ այն հանգամանքից` նա որտեղ է բնակվում: Մյուս կողմից` արվել են համապատասխան քայլեր` ՀՀ-ից բացակայող քաղաքացիների կամ քվեարկության օրը տեղամասային կենտրոն չայցելած քաղաքացիների փոխարեն որևէ մեկի քվեարկությունը բացառելու համար: Օրինակ` տեխնիկական սարքավորումների կիրառումը, տեղամասային ընտրական հանձնաժողովներում ուղիղ հեռարձակում իրականացնելը, ցուցակների հրապարակումը` այս ամբողջը նախատեսված է հենց դրա համար»,- ասաց Մուկուչյանը:
Նա նշեց նաև, որ տեղամասերում ավելի շատ քաղաքացիական վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ կային, քան ընտրողների թիվն էր, այսինքն` վերահսկողությունը փորձել են լիարժեք իրականացնել: