Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Երեկ օրվա ընթացքում խախտումների վերաբերյալ կային բազմաթիվ ահազանգեր. 200-ից ավելի հեռախոսազանգ միայն ԿԸՀ-ն է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց նաև, որ ԿԸՀ-ն հետևել է տարբեր լրատվական կայքերով խախտումների վերաբերյալ տեղեկատվությանը և փորձել առավելագույնս արագ միջոցներ ձեռնարկել` խախտումների հանգամանքները պարզելու, դրանք կանխելու և հետագայում բացառելու համար: «Պետք է նկատել, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ, հաղորդումներով պայմանավորված, ընտրական հանձնաժողովի կա՛մ անդամները, կա՛մ նախագահներն են այցելել տեղամասային ընտրական հանձնաժողովներ և տեղում փորձել պարզել հանգամանքները: Գրանցամատյաններում կան գրառումներ, բայց դրանք դեռ պետք է ուսումնասիրվեն, և նոր միայն կարող ենք հայտարարությամբ հանդես գալ»,- ասաց Մուկուչյանը:
Ըստ նրա` երեկ բավական օպերատիվ կերպով աշխատում էին իրավապահ մարմինները, ՄԻ պաշտպանի գրասենյակը, բացի այդ` բավականին ինտենսիվ էր կազմակերպված տեղեկատվության փոխանակումը նշված մարմինների միջև: «Յուրաքանչյուր խախտման վերաբերյալ արձագանքները լինում էին շատ օպերատիվ ու արագ, քանի որ ընտրությունների ժամանակ գերնպատակը մեկն է` ձեռնարկել միջոցներ խախտումները կանխելու համար»,- ընդգծեց ԿԸՀ նախագահը: