|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 30-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 983-ով՝ դառնալով 94 հազար 640: Մահացածների թիվն ավելացել է 71-ով: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 6 հազար 028 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 976 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1 312-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 75 հազար 103 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 463 295 անձ: