Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոնվենցիայի վավերացումը չպետք է կատարվեր արտակարգ դրության պայմաններում, դրան պետք է նախորդեին հանրային քննարկումներ՝ մանկավարժական, իրավաբանական, հոգեբանական հանրույթի շրջանում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Արփի Աբրահամյանը՝ անդրադառնալով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Լանզարոտեի կոնվենցիային, որը ՀՀ ԱԺ-ն վավերացրեց մայիսի 11-ին։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պատասխանատու մարմնի ներկայացուցիչ Հռիփսիմե Արշակյանը ևս մտագոհություն հայտնեց կոնվենցիայի հապճեպ ընդունման առիթով․ «Հանրային քննարկում տեղի չունեցավ, մասնագետներ չզբաղվեցին այս հարցով, հոգեբաններ, մանկավարժներ չուսումնասիրեցին կոնվենցիան։ Այն շատ վիճահարույց կետեր ունի՝ խարխլում է մեր ազգային արժեհամակարգը, ազգային ավանդանական ընտանիքի ներսում ծնող-երեխա հարաբերությունների մեջ սեպ է խրում և չէր կարելի ուղղակի այս մթնորոլորտում, երբ մեր առջև թագավարակի մարտահրավերն է, հապճեպորեն ընդունել՝ կարծես այս իշխանությանը դրսից պարտադրել էին կամ ֆինանսավորել»։
Արփի Աբրահամյանը նկատեց, որ մի շարք երկրներում, որտեղ այս կոնվեցիան վավերացրել են՝ Ֆինլանդիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Պորտուգալիայում, Շվեդիայում, Նորվեգիայում այն հանգեցրել է բացասական հետևանքների՝ ավելացել են անչափահասների նկատմամբ բռնությունները:
Հռիփսիմե Արշակյանի խոսքով՝ որքան էլ ՀՀ իշխանությունները խույս տան ազգի, ազգայինի հետ կապված ամեն ինչից, պետք է հաշվի առնեն, որ մենք ո՛չ Ֆրանսիան ենք, ո՛չ Շվեյցարիան, որ բարի դրացիական հարաբերություններ ունեն իրենց հարևանների հետ և նման կոնվենցիաներն իրենց մոտ խնդրահարույց չեն։ Նրա համոզմամբ, քանի որ մեր հարևան երկրները Ադրբեջանն ու Թուրքիան են, այսօրինակ կոնվենցիաները խնդիրներ կարող են առաջացնել։
«Հարց է առաջանում. ո՞վ է հայ աշակերտի երազանքի հերոսը՝ Սասունցի Դավիթը, Մեծ Մհերը, Տիգրան Մեծը, Նժդեհը, Անդրանիկը, Դրոն, թե՞ օտարածին այլևայլ գոյություններ, որոնք ընդունելի չեն հայ ավանդական ընտանիքում: Կարծում եմ հայ երեխան պետք է դաստիարակվի հայկական ժողովրդական հեքիաթներով, մեր Դյուցազնավեպով, ազգային ավանդույթներով, սովորույթներով: Սրա վկայությունն է, որ 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթանակեց հայրենասիրությունը, ազգային գաղափարախոսությունը»,-ասաց Արփի Աբրահամյանը։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների համոզմամբ՝ առաջին հայացքից դրական թվացող այս կովենցիայի հիմքում այնպիսի քողարկված բացասական միտումներ են, որոնք ուղղված են ազգային շահերի, արժեհամակարգի ոչնչացմանը, միտված են կազմաքանդելու Հայոց բանակը, պետականությունը:
Մանրամասն՝ տեսանյութում․