կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 23:48
Քաղաքական

Դուք դրա համար եք եկել իշխանության, որ այլակարծությունը խեղդե֩ք. Արա Զոհրաբյանը՝ Լանզարոտեի կոնվենցիան հրատապ, առանց հանրային քննարկման ընդունելու մասին

Դուք դրա համար եք եկել իշխանության, որ այլակարծությունը խեղդե֩ք. Արա Զոհրաբյանը՝ Լանզարոտեի կոնվենցիան հրատապ, առանց հանրային քննարկման ընդունելու մասին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԻՆՉՈ֩Ւ Է ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հայաստանի նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր մարտավարություն են ընտրել:

Եթե պետք է ճնշել որևէ անձի կամ մարմնի, ապա ժողովրդի օգնությանն ու իմաստությանն են դիմում ու գործում են ժողովրդի անունից (օրինակ՝ ԱԺ, դատարաններ):

Եթե պետք է այնպիսի նախաձեռնություն առաջ տանեն, որտեղ այդ նույն ժողովուրդն այլ մոտեցում ունի, ապա ժողովուրդը զրկվում է իմաստությունից և դուրս է մղվում այդ գործընթացներին մասնակցելուց (օրինակ՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա): Չնայած հանուն արդարության պետք է նշեմ, որ որոշ գործընթացներ վարչապետը կասեցրել է ժողովրդի «ճնշման» ներքո:

Եթե որևէ քաղաքացի, այդ թվում՝ մասնագետ, քննադատական կարծիք է հայտնում իշխանության նախաձեռնության վերաբերյալ, ապա որակվում է հակահեղափոխական՝ զուգորդված ֆեյքահարձակումներով կամ պետական «ուշադրությամբ»:

Պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող որոշ անձինք չեն թաքցնում իրենց հակակրանքը այլ կարծիք ունեցողների նկատմամբ, վերջիններիս կարծիքները որակելով ապատեղեկատվական, մանիպուլյատիվ, մոլորեցնող և այլն:

Ստամբուլյան կոնվենցիայի և Լանզարոտեի կոնվենցիայի առնչությամբ իմ կարծիքները նույնպես արժանացել են նման որակումների:

Հիմա հարցերս ուղղում եմ այդ պաշտոնատար անձանց՝

- Դուք դրա համար եք եկել իշխանության, որ այլակարծությունը խեղդե֩ք.

- Ինչո֩ւ է ձեզ խանգարում իմ կամ մի քանիսի տարբերվող կարծիքը և ինչ֩ու տարրական հարգանք չեք ցուցաբերում այլ անձանց կարծիքների հանդեպ.

- Ինչո֩ւ Լանզարոտեի կոնվենցիան նախապես հանրային քննարկման չներկայացրեցիք, քաղաքակիրթ բանավեճեր չկազմակերպեցիք, մարդկանց մտահոգությունները չփարատեցիք.

- Ինչո֩ւ Լանզարոտեի կոնվենցիան հրատապ կարգով ընդունեցիք արտակարգ դրության պայմաններում, ո֩րն էր այդ շտապողականության նպատակը:

Հիշեցնեմ ձեզ, որ դուք իշխանության եք եկել, որպեսզի ստորև նշված նվազագույն պայմաններն ապահովեք՝

- Ժողովրդավարական պետության գործունեության հիմնական սկզբունքը բազմակարծությունն է.

- Ժողովրդավարական իշխանությունը հավասար չափով հաշվի է առնում բնակչության անհատական և ազգային առանձնահատկությունները.

- Ժողովրդավարական ռեժիմը իշխանությունների (այդ թվում՝ գործադիր և օրենսդիր) ԻՐԱԿԱՆ տարանջատման հետևանք է.

- Քաղաքացու անհատական իրավունքների և ազատությունների իրական երաշխիքները, ինչպես նաև պետության քաղաքականության մասին իր սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու նրա հնարավորությունը պետության ժողովրդավարական ռեժիմի մասն են կազմում»: