|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վրաստանում ապրիլի 27-ից սկսած փուլ առ փուլ կհանվեն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը։
«Այս պահին Վրաստանում կա 496 վարակակիր, 6 մահվան դեպք, կարանտինում գտնվող 5000 մարդ։ Վրաստանում այս պահին տիրում է կարգապահություն։ Վրաստանի վարչապետի հայտարարությամբ` տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ` ապրիլի 27-ից սկսած, ամեն փուլը կտևի 2 շաբաթ։ Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է՝ վերականգնվեն սահմանափակումները»,- ասաց Սադոյանը։
Դեսպանը նշեց, որ Հայաստանում այս պահին արվում է մի քանի անգամ ավելի շատ թեստ, քան Վրաստանում, իսկ մահացության թվով Վրաստանը եվրոպական երկրների շարքում ունի ամենալավ ցուցանիշը։