կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-20 22:41
Տարածաշրջան

Բորժոմիի շրջանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը

Բորժոմիի շրջանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը

Կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է Սամցխե-Ջավախքի շրջանի Բորժոմիի մունիցիպալիտետում:

«Բորժոմի» հեռուստաընկերության փոխանցմամբ ՝ Covid -19-ի վարակման դեպք է հաստատվել Ախալդաբայում, որը գտնվում է Բորժոմիի շրջանում։ Ախալդաբայում վարակը հայտնաբերվել է 30 տարեկան երիտասարդի մոտ, օրեր առաջ Թբիլիսիից հյուր էր եկել իր ազգականը ում մոտ ապրիլի 12-ին հաստատվել է կորոնավիրուս:

Վարակված երիտասարդը այս ընթացքում շփում է ունեցել 13 հոգու հետ, որոնց տվյալները պարզվել են։ Նա Բակուրիանի կարանտինային գոտի էր տեղափոխվել ապրիլի 14-ից։