կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-28 21:40
Աշխարհ

Ես խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն եմ մտցրել Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու մասին. Մոլդովայի նախագահ

Ես խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն եմ մտցրել Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու մասին. Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն է մտցրել պետության ղեկավարին խորհրդարանի արձակման լրացուցիչ լիազորություններով օժտելու մասին, հայտնում է «ТАСС»-ը:

«Ես խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն եմ մտցրել Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու մասին, որոնք ընդլայնում են նախագահի լիազորությունները և նրան օժտում խորհրդարանն արձակելու իրավունքով: Հուսով եմ, որ պատգամավորները կպաշտպանեն այս նախաձեռնությունը, որը համապատասխանում է երկրի քաղաքացիների մեծամասնության ցանկություններին, որոնք հանդես են գալիս վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին»,-ասել է Դոդոնը լրագրողներին:

Նրա խոսքով՝ օրինագիծը նախատեսում է հիմնական օրենքում ներառել ևս հինգ դեպք, երբ խորհրդարանը կարող է արձակվել պետության ղեկավարի կողմից:

«Եթե խորհրդարանը չպաշտպանի նախագահի նախաձեռնությունը, ապա ես հարկադրված կլինեմ դիմել ժողովրդին: Այս դեպքում բացառված չէ հանրաքվեի անցկացման հնարավորությունը. թող մեզ դատեն ընտրողները: Կա նաև ավելի արմատական տարբերակ, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական ձևի», - ընդգծել է Դոդոնը: