Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 28-ին ժամը 15:00-ին մեկնարկող երթի վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը:
«Այս հարցն ունի երկու մեղավոր՝ Ադրբեջան և Հայաստանի իշխանություններ: Ադրբեջանի գործելաոճը ոչ ոքի գաղտնիք չէ, թուրքական աշխարհը շուրջ 100 տարի և ավելի պայքարում է հայկական հարցը վերացնելու համար: Իսկ ինչո՞ւմն է տարբերությունը հայկական իշխանության և որտե՞ղ է մեղավորությունը. այս ամբողջ գործընթացի պատասխանատուն իրենք են, որովհետև եթե փորձում ենք պատասխանատվության դաշտը բերել այլ պետություններին, ռուս խաղաղապահներին… Այո, յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվության չափը, բայց ստորագրողը, Արցախ ռուսական զորք բերող կողմը եղել է Հայաստանը: Հետևաբար պատասխանատուն այս պարագայում Հայաստանի իշխանություններն են», - նշել է նա:
Հիշեցնենք, որ վաղը` դեկտեմբերի 28-ին, ժամը 15։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նախաձեռնել է երթ, որը կմեկնարկի Մատենադարանի հարակից հատվածից և կավարտվի ՀՀ Կառավարության շենքի դիմաց։