կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 12:39
Աշխարհ

Թրամփը դադարեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը. CNBC

Թրամփը դադարեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը. CNBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը. ըստ yerkir.am-ի` հայտնում է CNBC-ի կայքը:

«Այսօր ես հանձնարարել եմ վարչակազմին` դադարեցնել ԱՀԿ-ին վճարներ կատարելը, մինչև կատարվի կազմակերպության դերի գնահատում` վատ աշխատանքի և կորոնավիրուսի տարածման մասին տվյալները թաքցնելու առումով»,- ասել է նա:

Նախագահը հիշեցրել է, որ հարկատուները բյուջեից 400-500 մլն դոլար են տարեկան վճարել կազմակերպությանը, մինչդեռ Չինաստանը` 40 մլն:

Թրամփի խոսքով` ԱՀԿ-ի ամենավտանգավոր քայլերից մեկը եղել է ԱՄՆ-ի` Չինաստանի և այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը արգելելու որոշման քննադատությունը:

«Բարեբախտաբար, ես չլսեցի նրանց և հետաձգեցի չվերթերը` այդպիսով փրկելով հազարավոր կյանքեր: Տեսեք` ինչ վիճակում են մյուս երկրները, մասնավորապես` Եվրոպան, որոնք հետևեցինք ԱՀԿ-ի հանձնարարականներին և բաց թողեցին սահմանները»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը ԱՀԿ-ին մեղադրել է  այն բանում, որ սխալ գնահատականների ու հանձնարարականների պատճառով կորոնավիրուսով  20 անգամ ավելի շատ մարդ է վարակվել, քան հնարավոր էր: Նրա պնդմամբ` կազմակերպության մասնագետները վստահել են չինական իշխանություններին և տեղեկացրել, թե վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում:

Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնը շարունակելու է այլ երկրների հետ քննարկել ԱՀԿ-ի բարեփոխման հարցը: