Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը, որը պատասխանատու էր Թրամփի դեմ մահափորձի ժամանակ անվտանգության համար, հրաժարական է տվել:
Այս մասին փոխանցում է CNBC կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, Քիմբերլի Չիթլը հայտարարել էր, որ Թրամփի դեմ մահափորձը վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ Գաղտնի ծառայության ամենալուրջ ձախողումն էր:
«Գաղտնի ծառայության սուրբ առաքելությունն է պաշտպանել մեր ազգի առաջնորդներին: Հուլիսի 13-ին մենք ձախողեցինք այս առաքելությունը։ Որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության տնօրեն՝ ես ստանձնում եմ ողջ պատասխանատվություննանվտանգության ցանկացած բացթողումների համար: Ակնհայտ է, որ սխալ է տեղի ունեցել, և մենք ջանք չենք խնայի, որ դա այլևս չի կրկնվի», – ասել էր Չիթլը Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովում լսումների ժամանակ: