|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Նիդերլանդների գերագույն դատարանն այսօր հրապարակված վճռով վերահաստատել է նախորդ ատյանների որոշումները՝ դատապարտելու Ադրբեջանա-թուրքական մշակութային ասոցիացիայի նախագահին՝ ազգային խտրականություն քարոզի և բռնության կոչերի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիդերլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
«2014թ. Ալմելոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի դեմ կազմակերպված բողոքի ցույցին Իլահն Աշքինը հայտարարել էր, թե «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը»։
Ըստ դեսպանի՝ այս որոշումը Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցների հետևողական պայքարի արդյունքն է և վճռական հաղաթանակն է ռասիզմի դրսևորումների դեմ։ Նիդերլանդական դատարանը վերահաստատեց հանդուրժողականության և օրենքի գերակայության երաշխավորի իր դերը»,- գրել է նա։