|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Խորը վշտով տեղեկացա անվանի բարերար, հասարակական գործիչ Նազար Նազարյանի կնոջ՝ Արտեմիս Նազարյանի մահվան կապակցությամբ»,-այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Աշխարհում այս մոլեգնող արհավիրքի օրերին անդառնալի կորուստ կրեց նաև Նազարյան ընտանիքը: Նազարյան ընտանիքի բացառիկ աջակցությունը թե' Հայաստանի, և թե' Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարողությունների զարգացման գործում անգնահատելի են։ Նազարյան ամուսինները հիրավի մեծ ներդրում են ունեցել մեր երկրում, հատկապես ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցների զարգացման գործում:
Վստահ եմ, որ տիկին Արտեմիս Նազարյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը Նազարյանների ընտանիքի անդամներին և հարազատներին:
Համալսարանականների և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Նազարյանների ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին, մաղթում առողջություն, համբերություն, և ոգու կորով: Նշեմ, որ որոշում ենք կայացրել դիմել ԵՊԲՀ Գիտական խորհրդին և Նոմինացիոն կոմիտեին Համալսարանական հիվանդանոցներում Նազարյանների ընտանիքի անունը հավերժացնելու համար»,-նշել է նա։