|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր մի շարք օրենքներ է ստորագրել:
ՀՀ նախագահի աշխատակազմից Yerkir.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.
- «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը,
- «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը,
- «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: