Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել իր բլոգում: Նա անդրադարձել է ադրբեջանական «սև ցուցակում» ներառված ևս մեկ մարդու, որին նա որակում է որպես արժանի: Խոսքը ճանապարհորդ Սաշա Ալիմովի մասին է, ով վերջերս այցելել է ԼՂՀ և հայտնվել «սև ցուցակում»:
Լապշինը հետաքրքիր հետևություն է անում, ըստ նրա` ցուցակում հայտնվում են միայն այն բլոգերները և լրագրողները, ովքեր ռուսերեն գիտեն, ցուցակում չկա որևէ լրագրող, ով գրում է անգլերեն կամ այլ լեզվով:
«Կարծում եմ` դա կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանի համապատասխան կառույցներում լավ չգիտեն օտար լեզուներ: Պատկերացրեք` CNN-ում հրապարակված` լրագրողի նյութը հասկանալու համար պրոֆեսոր է պետք լինել: Ուշադրություն դարձրեք` ինչպես են ադրբեջանական «գիտունիկները» գրում`«..visited TO occupied territories», այն դեպքում, երբ «to»-ն ավելորդ է»,- գրել է Լապշինը: