կարևոր
550 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 20:37
Քաղաքական

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, ևս երկու անձի նկատմամբ նույնպես երկու ամիս ժամկետով կալանավորման որոշում է կայացվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել։

Խուզարկությունները մեկնարկել էին այսօր վաղ առավոտյան։