կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-24 12:41
Տարածաշրջան

ՄԱԿ-ը զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում ջրային խոչընդոտներ ստեղծելու համար

ՄԱԿ-ը զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում ջրային խոչընդոտներ ստեղծելու համար

ՄԱԿ-ը զգուշացրել է Թուրքիային և Սիրիայում գործող ավազակախմբերին չխոչընդոտել հյուսիսային և արևելյան Սիրիայում հոսող ջրերի ընթացքը, քանզի դա կարող է լուրջ համաճարակի առիթ դառնալ. հայտնում է Fırat գործակալությունը։

ՄԱԿ-ի երեխաների օգնության ֆոնդի՝ UNICEF-ի կողմից արված հայտարարության մեջ ընգծվում է, որ թուրքական պետության կողմից բռնազավթված Սերեքանիյեում գտնվող ջրային կայանքներում արդեն տևական ժամանակ է արգելքներ է ստեղծվել։ Նշվում է, որ այդ արգելքների մասին որոշումը, որն ի կատար են ածում ահաբեկչական խմբավորումները, կայացվում է անձամբ Անկարայի կողմից։

UNICEF-ի Սիրիայի ներկայացուցիչ Ֆրան Էքուիզան նախազգուշացնում է, որ ջրային ռեսուրսների նվազեցումը բնակչության լուրջ ռիսկերի առաջ կկանգնեցնի, որտեղ գերակշռում են կանայք և երեխաները և  ստեղծված դրությունն անընդունելի է համարել։

Թուրքական կեղտոտ քաղաքականությունը քննադատող Էքուիզան շեշտել է ջրային ռեսուրսների՝ քաղաքական և ռազմական նպատակների համար կիրառելու անթույլատրելիությունը։

Նշենք, որ այդ ջրային ռեսուրսներից օգտվում է մոտ 460 հազար մարդ, որոնց մեջ են գտնվում տարբեր ազգերի ներկայացուցիչներ, իսկ ջրի նվազումը կարող է հանգեցնել կորոնավիրուսի տարածմանը։