կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 12:30
Աշխարհ

ՌԴ-ն զգուշացրել է, որ թուրքամետ ուժերը Սիրիայում քիմիական հարձակում են նախապատրաստում՝ սիրիական իշխանություններին մեղադրելու համար

ՌԴ-ն զգուշացրել է, որ թուրքամետ ուժերը Սիրիայում քիմիական հարձակում են նախապատրաստում՝ սիրիական իշխանություններին մեղադրելու համար

«Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական կազմակերպության զինյալները սադրանքներ են նախապատրաստում սիրիական Իդլիբ նահանգի հյուսիս-արևելքում` թունավոր նյութերի կիրառմամբ. հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կարպովը։

Նրա խոսքով՝ ահաբեկիչները ծրագրում են քիմիական հարձակում կազմակերպել Կիտիան գյուղի տարածքում, որպեսզի մեղադրեն Սիրիայի կառավարական ուժերին խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ:

Մարտի 8-ին Կարպովը դարձյալ հայտարարել էր, որ այս խմբի անդամները մտադիր են սադրանք կազմակերպել քիմիական զենքով՝ Իդլիբում գտնվող Կբանա բնակավայրի մոտակայքում: